ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    02.05.2017| 12:01
    ...թե առողջապահության նախկին նախարար, բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր նեղ շրջապատում ասել է, որ առաջիկայում կրկին կդառնա առողջապահության նախարար: Եվ անցումային այս փուլում կրկին ակտիվացել է` ապավինելով Վեհափառի օժանդակությանը, որի օգնությամբ էլ արվել էր նախարարական առաջին պասաժը։
  • Խաչատուրովն ազատվել է պաշտոնից

    Խաչատուրովն ազատվել է պաշտոնից

    02.05.2017| 11:48
    ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Յուրի Խաչատուրովին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին.
  • Հայտնի են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության մրցանակակիրները

    Հայտնի են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության մրցանակակիրները

    02.05.2017| 11:45
    Մայիսի 2-ին մեկնարկում է 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի տղաների առաջնությունը, որին մասնակցում են 10 բուհերի թիմեր։
  • Շվեդիայում անհայտ անձինք այրել են շիաների ամենամեծ մզկիթը

    Շվեդիայում անհայտ անձինք այրել են շիաների ամենամեծ մզկիթը

    02.05.2017| 10:32
    Ստոկհոլմի հյուսիսային Երֆելա արվարձանում այրվել է շիաների ամենամեծ Իմամ Ալի մզկիթը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, նախնական վարկածի համաձայն՝ կրակը բռնկվել է մզկիթի դրսի հատվածից: Այն մարելու համար դեպքի վայր է ժամանել մի քանի հրշեջ ջոկատ: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
  • Լավրովի և Թիլերսոնի հեռախոսազրույցը

    Լավրովի և Թիլերսոնի հեռախոսազրույցը

    02.05.2017| 10:31
    ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսել են: ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել է, որ քննարկվել է ռուս-ամերիկյան հետագա շփումների ժամանակացույցը, այդ թվում` համաձայնացվել է ԱՄՆ Ֆերբենքսում մայիսի 10-11-ին Արկտիկյան խորհրդի նախարարական նիստի շրջանակներում հանդիպումը:
  • Բախումներ Փարիզում

    Բախումներ Փարիզում

    02.05.2017| 10:30
    Փարիզում բախումներ են եղել ոստիկանների և քաղաքացիների միջև մայիսմեկյան ցույցերի ժամանակ:
  • Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀԲԸՄ նախագահը քննարկել են սիրիահայերի խնդիրները

    Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀԲԸՄ նախագահը քննարկել են սիրիահայերի խնդիրները

    02.05.2017| 10:29
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ տիար Պերճ Սեդրակյանին։
  • Մերկելը Էր-Ռիադում հրաժարվել է հիջաբ կրել

    Մերկելը Էր-Ռիադում հրաժարվել է հիջաբ կրել

    02.05.2017| 10:25
    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սաուդյան Արաբիա այցի ընթացքում հրաժարվել է հիջաբ կրել, որ խստորեն Շարիաթի օրենքներով ղեկավարվող այդ երկրում կանանց համար նախատեսված dress code-ի կոպիտ խախտում կարող է համարվել:
  • ԼՂՀ ՊՆ. իրադրությունն առաջնագծում

    ԼՂՀ ՊՆ. իրադրությունն առաջնագծում

    02.05.2017| 10:10
    Մայիսի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 540 կրակոց:
  • Հայաստանին ակտիվ ցիկլոն է մոտենում

    Հայաստանին ակտիվ ցիկլոն է մոտենում

    01.05.2017| 23:02
    Հայաստանի Հանրապետության տարածքին ակտիվ ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից՝ գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։